Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Երբեք չենք մոռանա, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ արձագանքեց Սինջարի ողբերգությանը

Երբեք չենք մոռանա, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ արձագանքեց Սինջարի ողբերգությանը
11.06.2025 | 13:04

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի շուրջ տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ

Մենք՝ Սինջար եզդիների ազգային միավորումը, խորը մտահոգությամբ հետևում ենք վերջին շաբաթներին ծավալվող արշավին, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։

Հայ Առաքելական Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր հենարանը, ազգային ինքնության պահապանն ու ճգնաժամերի պայմաններում՝ ուժի աղբյուրը։ Այս ինստիտուտի վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլև Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, քանզի այն ուղղված է պետության կայունության, արժեքների և բազմազանության դեմ։

Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա։ Երբ պետության ղեկավարությունը փորձում է վարկաբեկել հոգևոր ինստիտուտները, դա ոչ թե հոգևոր դաշտը կարգավորելու, այլ սեփական ձախողումներն ու վախերը կոծկելու փորձ է։

Որպես եզդի ժողովուրդ՝ մենք լավ հիշում ենք, թե ինչպես է Հայ Առաքելական Եկեղեցին եղել մեր ցավերի ու պայքարի կողքին։ Երբեք չենք մոռանա, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ արձագանքեց Սինջարի ողբերգությանը, կանգնեց եզդի ժողովրդի կողքին և բարձրաձայնեց մեր ցավը։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել խաթարող ու պառակտիչ հռետորաբանությունը՝ գիտակցելով, որ ազգային միասնականության հիմքում պետք է լինեն արժանապատվությունն ու փոխադարձ հարգանքը։

Հայ Առաքելական Եկեղեցին մնում է սուրբ և վերքաղաքական կառույց։ Հասարակական շահերը հնարավոր չէ առաջ տանել՝ հարվածելով հոգևոր արժեքներին։

Սինջար եզդիների ազգային միավորում

Երևան, 2025 թ. հունիս 11

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ